28 Հոկ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն այլևս պոլիտկոռեկտ չի լինի երկիրը պաշտպանելու հարցում և մտադիր է հաղթել պատերազմներում․ Թրամփ

ԱՄՆ-ն այլևս պոլիտկոռեկտ չի լինի երկիրը պաշտպանելու հարցում և մտադիր է հաղթել պատերազմներում․ Թրամփ

ԱՄՆ-ն այլևս պոլիտկոռեկտ չի լինի երկիրը պաշտպանելու հարցում և մտադիր է հաղթել պատերազմներում․ ինչպես գրում է BBC-ն, Ճապոնիայում հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։

«Ի տարբերություն նախորդ վարչակազմերի՝ մենք այլևս պոլիտկոռեկտ չենք լինի։ Երբ խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգների պաշտպանությանը, մենք այլևս պոլիտկոռեկտ չենք լինի։ Մենք կպաշտպանենք մեր երկիրը բոլոր անհրաժեշտ միջոցներով։ Այսօրվանից սկսած՝ մենք այնպես կհաղթենք պատերազմներում, ինչպես ոչ ոք չի հաղթել»,- ասել է նա Ճապոնիայի ափերի մոտ գտնվող «Ջորջ Վաշինգտոն» ավիակիր նավի զինծառայողների հետ հանդիպմանը։

Թրամփի խոսքով՝  ԱՄՆ զինված ուժերը պատմության մեջ ամենահզորն են և մոտ ապագայում կդառնան է՛լ ավելի հզոր։ Նա նաև հայտարարել է, որ ճապոնական F-35 կործանիչների համար նախատեսված ամերիկյան հրթիռների առաջին խմբաքանակը կմատակարարվի այս շաբաթ։

Ռազմագերիներ