28 Հոկ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շաբաթական կես միլիոնից ավելի մարդ ինքնասպանության թեմայով զրույցներ է ունենում ChatGPT-ի հետ

Շաբաթական կես միլիոնից ավելի մարդ ինքնասպանության թեմայով զրույցներ է ունենում ChatGPT-ի հետ

OpenAI-ը հրապարակել է հոգեկան առողջության հետ կապված հնարավոր խնդիրներ ունեցող ChatGPT-ի օգտատերերի թիվը․ գրում է BBC-ն։

Նշվում է, որ ցուցակում ներառված օգտատերերը ցուցաբերել են մանիայի, փսիխոզի նշաններ կամ ինքնասպանության մտքեր։

Ընկերությունը հայտարարել է, որ ուսումնասիրության անցկացման շաբաթվա ընթացքում ChatGPT-ի ակտիվ օգտատերերի մոտ 0.07 %-ը ցուցաբերել է նման նշաններ՝ հավելելով, որ իրենց արհեստական ​​բանականության (AI) չաթբոտն արձագանքում է նման թեմաներով զգայուն զրույցներին։

Թեև OpenAI-ը պնդում է, որ նման դեպքերը «չափազանց հազվադեպ» են գրանցվում, քննադատները նշում են, որ նույնիսկ ցածր տոկոսը կարող է կազմել հարյուր հազարավոր մարդիկ, քանի որ ChatGPT-ի ղեկավար Սեմ Ալտմանի հաշվարկով՝ ChatGPT-ի ակտիվ օգտատերերի թիվը վերջերս հասել է շաբաթական 800 միլիոնի։

Ընկերությունը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում ստեղծել է փորձագետների ցանց՝ իրեն խորհրդատվություն տրամադրելու համար։

Նշվում է, որ այդ փորձագետների թվում են ավելի քան 170 հոգեբույժներ, հոգեբաններ և առաջնային օղակի բժիշկներ, որոնք գործունեություն են ծավալել 60 երկրում։

OpenAI-ի տվյալներով՝ նրանք ChatGPT-ում մշակել են պատասխանների շարք՝ օգտատերերին խրախուսելու օգնություն փնտրել իրական աշխարհում։

 

 

 

Ռազմագերիներ