28 Հոկ
2025
13° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքը փորձում է ՌԴ-ից անջատել Անդրկովկասի երկրները․ Լավրով

Արևմուտքը փորձում է ՌԴ-ից անջատել Անդրկովկասի երկրները․ Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին անդրադարձել է Ադրկովկասին վերաբերող հարցերի։ «Комсомольская правда»-ի փոխանցմամբ՝ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, որ Արևմուտքը, սեփական կառույցներ ստեղծելով, փորձում է Ռուսաստանից անջատել Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները։ 

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն ու Եվրոպական Միությունը ստեղծում են գործակցության տարբեր կառույցներ Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի երկրների հետ, և այդ կապերը փորձում են կիրառել ոչ թե փոխշահավետ գործակցության, այլ Ադրկովկասի երկրները Ռուսաստանից անջատելու համար։

«Անշուշտ, այդ միտումները ի չիք կդարձնենք հնարավոր բոլոր միջոցներով կամ հնարավորություններով՝  դիվանագիտական, քաղաքական և այլն»,- ասել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը։

Ռազմագերիներ