
Սևանա լճից իրականացվող ջրառը դադարեցվում է
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ՏԿԵՆ Ջրային կոմիտեի, Շրջակա միջավայրի նախարարության, Ներքին գործերի նախարարության, «Ջրառ» ՓԲԸ-ի և «Միջազգային էներգետիկ կորպորացիա» (ՄԷԿ ) ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ 2025 թվականին Սեւանա լճից ոռոգման նպատակով ջրառի դադարեցմամբ պայմանավորված իրականացվել է Սևան ՀԷԿ-ի ջրընդունիչի աջ և ձախ վահանակների վերամբարձ մեխանիզմների շարժաբերների կնքում․ տեղեկացնում է Ջրային կոմիտեն։
«Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 6-ին, ներկայացուցիչների նույն կազմն ապակնքել էր Սևան ՀԷԿ-ի շարժաբերները՝ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ իրականացնելու համար:
Կնքման և ապակնքման գործընթացն իրականացվում է ՀՀ կառավարության 28.04.2016թ. N 488-Ն որոշման համաձայն»,- ասված է հաղորդագրության մեջ:


