
Վաղարշապատում ՔՊ-ի նախընտրական «բարեգործություն» անելու դեպքը կքննի Հակակոռուպցիոն կոմիտեն
Դատախազությունը Վաղարշապատում ընտրության նախաշեմին բարեգործություն կատարելու փաստի ուսումնասիրման հարցն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե։
«Վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,- ABC Media-ին ասացին գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ քարոզարշավից մեկ օր առաջ «բարեգործության» անվան տակ ՔՊ-ն Էջմիածնում կերուխում էր կազմակերպել, ինչին մասնակցել էր Արմավիրի մարզի իշխանական վերնախավը, այդ թվում՝ Վաղարշապատի համայնքապետի թեկնածու, ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանը։


