Արգելվել է Նիդեռլանդներից ընտանիքով ժամանած դաշնակցականի մուտքը Հայաստան
Նիդեռլանդներից
դաշնակցական Ասլան Ասլանյանը ընտանիքի հետ ժամանել է Հայաստան՝ ՀՄԸՄ համահայկական բանակումին
մասնակցելու, սակայն նրա մուտքը երկիր արգելվել է։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր,
դաշնակցական Գեղամ Մանուկյանը։
Ընտանիքի անդամներից բացի՝ Ասլան Ասլանյանի հետ են եղել նաև մի քանի սկաուտներ։
«Ենթադրեցի, որ այս իշխանության կազմած խայտառակ սեւ ցուցակում է անունը: Հարցնում
եմ՝ «ցույցերի մասնակցե՞լ ես», ի նկատի ունենալով հականիկոլական ակցիաները: Պատասխանում
է՝ միշտ, Թուրքիայի ու Ադրբեջանի դեսպանատների ու այդ երկրների դեմ: Համահայկական միջոցառման
է եկել, սրանք արգելք են դնում»,-գրել է Գեղամ Մանուկյանը։