
«Մեծամորի» 2-րդ բլոկի ժամկետը երկարաձգելու համար կհատկացվի 20.1 մլրդ դրամ
Ազգային ժողովում 2026-ի բյուջեի քննարկման ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ասել է, որ Մեծամորի ատոմակայանի 2-րդ բլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու համար կհատկացվի 20.1 միլիարդ դրամ։
«Հայկական ատոմակայանի 2-րդ բլոկի արդիականացման աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարվա ամբողջ ընթացքում՝ զուգահեռ ապահովելով դրա շահագործումը նախ մինչև 2026, ապա մինչև 2036 թվականը»,- նշել է Խուդաթյանը։


