29 Հոկ
2025
14° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քաղբանտարկյալների արժանապատիվ շարքը համալրեց նաև Դավիթ Համբարձումյանը․ Ռուբեն Մելիքյան

Քաղբանտարկյալների արժանապատիվ շարքը համալրեց նաև Դավիթ Համբարձումյանը․ Ռուբեն Մելիքյան

«Քաղբանտարկյալ» բառն ինձ համար սոսկ տեսական հասկացություն չէ․ Facebook-ի իր էջում գրում է իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։

«Այդ բառը լսելիս միանգամից մտքիս են գալիս հազար ու մի պատկերներ՝ ամրություն ու արժանապատվություն արտահայտող դեմքեր, ընտանիքի անդամների թաց աչքեր, մտերիմների մտահոգ զանգեր, գործընկերներիս հետ «ուղեղային գրոհներ», ցասում ու հույս, հազար ու մի գույն ու ձայն ու էմոցիա։

Մինչև օրս ինձ թվում էր, որ «քաղբանտարկյալ» ասվածը պատկերացնում եմ հինգ մատիս պես։

Պարզվեց՝ ոչ։ Պարզվեց՝ չեմ կարող պատկերացնել այն մարդու կամքի ու ոգու ուժը, որը, լավ գիտակցելով տևական ապօրինի բանտարկության հեռանկարը, ունենալով ընտրության ռեալ հնարավորություն, հերիք չէ՝ որոշում է վերադառնալ ու ապօրինաբար բանտարկվել, մի բան էլ՝ նեղանում է նրանցից, ովքեր խորհուրդ են տալիս չվերադառնալ։

Դավիթ Համբարձումյանն այսօր բոլորիս տվեց տղամարդկության, անձնազոհության ու ոգու ամրության օրինակ, ու, անկեղծ ասած, չգիտեմ՝ ինքս ի վիճակի կլինեի՞ նույնն անել։

Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին։ Նրանց արժանապատիվ շարքը քիչ առաջ համալրեց ևս մեկը՝ ուժեղ տղա Դավիթ Համբարձումյանը»,- նշում է Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետ, ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը, որ դատապարտվել է ավելի քան 6 տարվա ազատազրկման, կալանավորվեց ինքնաթիռից իջնելուն պես։

 

Ռազմագերիներ