05 Նոյ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները կարևոր են համաշխարհային խաղաղության, անվտանգության և բարգավաճման համար․ Մարկո Ռուբիո

ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները կարևոր են համաշխարհային խաղաղության, անվտանգության և բարգավաճման համար․ Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Միացյալ Նահանգների և ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորանքներ է հղել Թուրքիայի ժողովրդին՝ հանրապետության հիմնադրման 102-ամյակի կապակցությամբ։

«ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները կարևոր են համաշխարհային խաղաղության, անվտանգության և բարգավաճման համար։ Թուրքիայի Հանրապետությունը ՆԱՏՕ-ի վաղեմի և արժեքավոր դաշնակից է։ Թուրքիան նաև կարևոր գործընկեր է, որի հետ մենք ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր՝ տարածաշրջանային կայունության պահպանումից և ահաբեկչության դեմ պայքարից մինչև առևտրի ընդլայնում և էներգետիկ համագործակցության ամրապնդում։ Մեր երկկողմ համագործակցությունը շարունակում է ամերիկացիներին, թուրքերին և համաշխարհային հանրությանը դարձնել ավելի անվտանգ և բարգավաճ։ Այս առիթով մենք ձեզ հետ նշում ենք Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը և անհամբեր սպասում ենք մեր ամուր գործընկերության և դաշինքի ամրապնդմանը», – նշվում է ուղերձում։

Ռազմագերիներ