
Նա ամենահաճելի տղան է, բայց մարդասպան է․ Թրամփը՝ Հնդկաստանի վարչապետի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին անվանել է «ամենահաճելի տղա»՝ միաժամանակ նրան կոչելով «մարդասպան»․ գրում է Hindustan Times-ը։
ԱՄՆ նախագահն այս հայտարարությունն արել է Հարավային Կորեայում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի պաշտոնական մեկնարկից առաջ։
«Վարչապետ Մոդին ամենահաճելի տղան է, բայց նա մարդասպան է, նրա մեթոդները… Նա (խմբ․ – Մոդին) ասում է․ «Ո՛չ, մենք կկռվենք»,- նշել է Թրամփը՝ հավելելով, որ երբեմն Մոդին իրեն ստիպում է մտածել՝ «արդյո՞ք սա նույն մարդն է, որին ես ճանաչում եմ»։
«Ես պատրաստվում եմ առևտրային համաձայնագիր կնքել Հնդկաստանի հետ, և մեծ հարգանք ու սեր ունեմ վարչապետ Մոդիի նկատմամբ։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք», – հավելել է Թրամփը։


