31 Հոկ
2025
5° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուռուցքաբան Գևորգ Թամամյանն արժանացել է աշխարհի խոշորագույն ուռուցքաբանական միության FASCO կոչմանը

Ուռուցքաբան Գևորգ Թամամյանն արժանացել է աշխարհի խոշորագույն ուռուցքաբանական միության FASCO կոչմանը

Մեծ պատիվ է արժանանալ աշխարհի խոշորագույն ուռուցքաբանական միության` Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանական միության` Fellow of ASCO (FASCO) կոչմանը․ գրել է ուռուցքաբան Գևորգ Թամամյանը։

«Այն շնորհվում է միության այն անդամներին, ովքեր «զգալի ներդրում են ունեցել միության առաքելության իրականացման գործում, ցուցաբերել են բացառիկ նվիրվածություն՝ կամավոր ջանքերի միջոցով նպաստելով միությանը, ուռուցքաբանություն մասնագիտությանը և, ամենից կարևոր՝ այն պացիենտներին, ում ծառայում ենք»։

Տարիներ առաջ, երբ առաջին անգամ ոտք դրեցի միության տարեկան կոնգրեսին, երբ ամբողջ Չիկագո քաղաքը եռում էր աշխարհի չորս կողմերից մոտ հիսուն հազար ուռուցքաբանների եւ միության անդամների շարժից, երբ բեմի վրա առաջին անգամ տեսա, թե ինչպես է աշխարհի հզորագույն մասնագետներին, ում անունները միայն գրքերում էի կարդացել, շնորհվում FASCO կոչումը, չէի էլ կարող պատկերացնել, որ կգա մի օր…

Ինչ ասեմ` շնորհակալ եմ յուրաքանչյուրից, ով ուղղակի կամ անուղղակի, որեւէ կերպ նպաստել է այս օրվան։ Ինչքան որ մեծ պատիվ է, բազմակի անգամ պարտավորեցնող»,- գրել է բժիշկը։

 

Ռազմագերիներ