
Samsung-ը ներկայացրել է «3 մասանոց» սմարթֆոն
Samsung Electronics-ը ներկայացրել է երեք մասի ծալվող էկրանով հեռախոս․ գրում է The Verge-ը։
Հեռախոսը ներկայացվել է Հարավային Կորեայի Կյոնջու քաղաքում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի ժամանակ կազմակերպված ցուցահանդեսում։
Հեռախոսը ցուցադրվել է ապակու ետևում՝ ծալված և բացված վիճակում։ Ոչ ոքի չի թույլատրվել դիպչել դրան։
Ինչպես նախկինում հայտնել էր Bloomberg-ը, սա Samsung-ի առաջին «3 մասանոց» հեռախոսն է, որը թույլ է տալիս գործել և՛ որպես սովորական սմարթֆոն, և՛ որպես պլանշետ։ Սարքի տեխնիկական բնութագրերն անհայտ են։
The Verge-ը նշում է, որ այս մոդելն անուն չունի։ Սակայն հարավկորեական Dailian հրատարակությունը նշում է, որ սարքը կոչվում է Galaxy Z Trifold։


