
Լյուքս դասի ժամացույց արտադրողները Ժնևում կպայքարեն գլխավոր մրցանակի համար
Նոյեմբերին աշխարհի լավագույն ժամացույցները ներկայացնող Ժնևի «Grand Prix d’Horlogerie de Genève» (GPHG) մրցանակաբաշխությունը կտոնի իր 25-ամյակը․ գրում է Euronews-ը։
Մրցանակաբաշխության ժամանակ ձեռքի և պատի 90 ժամացույց կմրցի 15 անվանակարգում, այդ թվում՝ կանանց, տղամարդկանց, օրացուցային և աստղագիտության, ոսկերչական և մեխանիկական ժամացույցներ։
Գլխավոր մրցանակը՝ «Aiguille d’Or»-ը, կարող է շնորհվել ցանկացած կատեգորիայի ցանկացած ժամացույցի համար։ Անցյալ տարի այն շնորհվել է IWC Schaffhausen Portugieser Eternal Calendar ժամացույցին։
Հաղթողները, որոնք կորոշվեն ժամացույցների հավաքորդներից, ժամագործներից, լրագրողներից և աճուրդավարներից բաղկացած ժյուրիի կողմից, կհայտարարվեն նոյեմբերի 13-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ։


