06 Նոյ
2025
0° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվան բարձր է գնահատում Տաջիկստանում Պուտին-Ալիև հանդիպման արդյունքները․ Պեսկով

Մոսկվան բարձր է գնահատում Տաջիկստանում Պուտին-Ալիև հանդիպման արդյունքները․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Բաքվում թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով ՏՏ ոլորտի ռուս մասնագետների ձերբակալման հարցը․ ինչպես գրում է ТАСС-ը, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ներկայում ծանր աշխատանք է տարվում, և նախագահը բարձրացրել է այս բոլոր զգայուն հարցերը։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը», – նշել է Պեսկովը։

Նա ընդգծել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Տաջիկստանում երկու երկրների նախագահների հանդիպման արդյունքները։

«Սա շատ կարևոր հանդիպում էր մեր երկկողմ հարաբերությունների այդ էջը միասին թերթելու առումով», – նշել է Կրեմլի խոսնակը։

 

Ռազմագերիներ