Խոստացան հանդիպում կազմակերպել․ անհետ կորած զինծառայողների ծնողները բացեցին ճանապարհը
«Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները, ոստիկանների
հետ բանակցելուց հետո բացեցին Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը։
Նրանք բողոքի ակցիա էին իրականացնում նախագահական նստավայրի մոտ՝
պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
Ոստիկանները խոստացան՝ Փաշինյանը ծնողներին կընդունի մյուս շաբաթ:
Ծնողները համաձայնեցին բացել ճանապարհը. «Փորձենք մեկ անգամ էլ հավատալ: Խոստանում
ենք, եթե չընդունեն, հաջորդն ավելի վատ է լինելու, շատ փողոցներ ենք փակելու»:
Ծնողներից Կարինե Մանավազյանը ասաց, որ հաջորդ չորեքշաբթի
առավոտյան իրենք նորից այնտեղ են լինելո՝ նույն նպատակով: