
Էլեկտրական հեծանիվ՝ ոտքերի համար․ Nike-ը շարժիչով աշխատող մարզակոշիկներ կարտադրի վազորդների համար
Nike-ը կթողարկի շարժիչով աշխատող մարզակոշիկ, որը նախատեսված է վազորդների համար։ Դրանցով հնարավոր կլինի երկար հեռավորություններ հաղթահարել՝ որքան հնարավոր է քիչ ջանք գործադրելով․ գրում է Euronews-ը։
Nike-ը նշել է, որ «Project Amplify» անվանումը ստացած կոշիկը նախատեսված է «ոտքի ստորին հատվածի և կոճի բնական շարժունակությունը բարելավելու» համար։
Հայտարարության մեջ ասվում է, որ կոշիկն ունի թեթև շարժիչ և լիցքավորվող մարտկոց։
Nike-ը նշել է, որ կոշիկը «նախատեսված է այն մարզիկների համար, որոնք ցանկանում են ավելի քիչ ջանք գործադրելով՝ ավելի արագ և ավելի հեռու գնալ»՝ նրանց տալով «սրունքային մկանների լրացուցիչ համալիր»։


