25 Դեկ
2024
1.2° c ԵՐԵՎԱՆ
4.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վիտալի Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել 4 հոդվածով․  փաստաբանը Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել

Վիտալի Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել 4 հոդվածով․ փաստաբանը Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել

Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին
մեղադրանք է առաջադրվել Արցախի քրեական օրենսգրքի 4 հոդվածով։

ABC Media-ի հետ զրույցում նրա շահերի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը
նշեց, որ Բալասանյանը մեղադրանքները չի ընդունում։

«Նրան մեղադրանք է առաջադրվել Արցախի քրեական օրենսգրքի 185-րդ
, 245-րդ, 337-րդ և 279-րդ  հոդվածներով․ գույքի հափշտակություն, ապօրինի կերպով
զենք, ռազմամթերք պահել, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության
համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել և թմրամիջոցներ պահել»,-ասաց փաստաբանը։

Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Առաջին Ատյանի դատարանի  որոշման
դեմ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան։

Բալասանյանը ձերբակալվել էր հուլիսի 14-ին, իսկ երեք օր անց՝ հուլիսի
17-ին Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել էր Վիտալի Բալասանյանին
կալանավորելու միջնորդությունը․ նա ազատ էր արձակվել։