16 Փտր
2026
1° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Wildberries-ի անվան շուրջ նոր խարդախություն է ի հայտ եկել

Wildberries-ի անվան շուրջ նոր խարդախություն է ի հայտ եկել

Սոցիալական ցանցերում սկսել են հայտնվել Wildberries առցանց մանրածախ առևտրով զբաղվող ընկերության կողմից ենթադրաբար արված գրառումներ, որոնք տարածում են կեղծ տեղեկություններ շուկայում պատվերներ կատարած անձանց ձերբակալության մասին․ TACC-ին հայտնել է Wildberries&Russ ընկերության մամուլի ծառայությունը:

«Սոցցանցերում սկսել են հայտնվել քլիքաբեր վերնագրերով գրառումներ, որոնցում ասվում է, որ ինչ-որ մեկը «ձերբակալվել է Wildberries-ում պատվերներ կատարելու համար»»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ անձը, ենթադրաբար, ձերբակալվել է բանկում՝ խոշոր գումար կանխիկացնելու փորձի ժամանակ: Ձերբակալությունից հետո նա բացատրել է, որ գումարը վաստակել է ազնվորեն՝ Wildberries-ի ակցիայի շնորհիվ, որը թույլ է տալիս մարդկանց ամեն օր մեծ գումարներ վաստակել:

Ռազմագերիներ