
ՆԱՏՕ-ն Ուկրաինային 15 մլրդ դոլար կտրամադրի
Ուկրաինայի առաջնահերթ պահանջներ ծրագրի շրջանակում` ՆԱՏՕ-ն, ամենայն հավանականությամբ, 15 մլրդ դոլար կտրամադրի Ուկրաինային։ Այս մասին ասել է Հյուսիսատլանտյան դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։
Գերմանական Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան ինքն է որոշում իր առաջնահերթ կարիքները, իսկ դաշինիքի մյուս պետություններն օգնում են հաղթահարել դրանք։
Նշենք, որ Վլադիմիր Զելենսկին մոտ մեկ ամիս առաջ էր ասել, որ տարբեր աղբյուրներից ստացվող ֆինանսներն ուղղելու է «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգեր և ռազմական այլ տեխնիկա ձեռք բերելուն։


