
Տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը
Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափել է համատեղ հայտարարություն անելուց և անմիջապես ուղևորվել է իր ինքնաթիռը․ այս մասին հաղորդում է Reuters-ը։
Թրամփը տեսախցիկների առջև հայտարարել է, որ ակնկալում է «շատ արդյունավետ հանդիպում»։
Երկու առաջնորդների միջև Բուսանում կայացած հանդիպումը տևել է 1 ժամ 40 րոպե։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թրամփը և Սի Ծինփինը քննարկելու են չին-ամերիկյան հարաբերությունների զարգացումը, երկու կողմերի ընդհանուր շահերին վերաբերող հարցեր, ինչպես նաև Ուկրաինայի կարգավորման խնդիրը։


