31 Հոկ
2025
5° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումը գնահատել է «10-ից 12 միավոր»․ ի՞նչ պայմանավորվածության են եկել նրանք

Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումը գնահատել է «10-ից 12 միավոր»․ ի՞նչ պայմանավորվածության են եկել նրանք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կորեայում իր չինացի գործընկեր Սի Ծինփինի հետ հանդիպումը գնահատել է «10-ից 12 միավոր»․ գրում է Reuters-ը։

Սա նրանց առաջին անձնական հանդիպումն էր 2019 թվականից ի վեր, որը Թրամփի առաջին նախագահական ժամկետի սկիզբն էր։

Երկու առաջնորդների միջև հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ 40 րոպե և, ըստ Թրամփի, անցել է «հրաշալի», կայացվել են բազմաթիվ որոշումներ։

Հանդիպման սկզբում Թրամփը Սի Ծինփինին անվանել է «ընկեր» և «մեծ առաջնորդ», որին ինքը «բախտ է ունեցել» հանդիպելու։ Չինաստանի ղեկավարը հայտարարել է, որ հանդիպումից «ջերմ» տպավորություններ ունի, և ասել է, որ չնայած ԱՄՆ-ն և Չինաստանը «միշտ չէ, որ համաձայն են», երկու երկրները պետք է լինեն «գործընկերներ և ընկերներ»։

Միացյալ Նահանգները և Չինաստանը մեկ տարվա առևտրային համաձայնության են եկել, որը պարբերաբար կերկարաձգվի, հայտարարել է Թրամփը հանդիպումից հետո։ Նա ասել է, որ համաձայնագիրը կստորագրվի «շատ շուտով», քանի որ կողմերը «շատ լուրջ խոչընդոտներ չունեն»։

ԱՄՆ-ի վարած առևտրային պատերազմի ընթացքում չինական ապրանքների համար սահմանված մաքսատուրքերը կնվազեն 10%-ով՝ ներկայիս 57%-ից դառնալով 47%։

Թրամփը նաև հայտարարել է, որ «հազվագյուտ մետաղների հետ կապված բոլոր հարցերը» լուծվել են։

Ռազմագերիներ