31 Հոկ
2025
5° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լուվրի կողոպուտի գործով ևս հինգ կասկածյալ է ձերբակալվել 

Լուվրի կողոպուտի գործով ևս հինգ կասկածյալ է ձերբակալվել 

Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է Լուվրի կողոպուտի գործով ևս հինգ կասկածյալի․ գրում է BBC-ն՝ հղում անելով Փարիզի դատախազ Լոր Բեկոյին։

Այսպիսով՝ աղմկահարույց գործով ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 7-ի։ Գողացված զարդերը դեռևս չեն վերադարձվել։

RTL ռադիոկայանին դատախազն ասել է, որ ձերբակալվածներից մեկը նույնականացվել է հանցագործության վայրում թողած ԴՆԹ հետքերի միջոցով։ AFP-ն իր հաղորդագրության մեջ նրան անվանել է գլխավոր կասկածյալ։

«Մենք նրան հետևում էինք»,- ասել է Բեկոն։

«Ինչ վերաբերում է կալանքի տակ գտնվող մյուս անձանց, նրանք այն մարդիկ են, որոնք կարող են մեզ տեղեկություններ տրամադրել տեղի ունեցածի մասին»,- հավելել է նա։

Ըստ դատախազի՝ դեռևս վաղ է կասկածյալների մասին լրացուցիչ մանրամասներ հաղորդելու համար։

Հինգ անձինք ձերբակալվել են Փարիզում և հարակից արվարձաններում, մասնավորապես՝ Սեն-Սեն-Դենի դեպարտամենտում, որտեղ շաբաթ օրը ձերբակալել էին մեղադրյալներից մեկին (մյուսը ձերբակալվել է Շառլ դը Գոլի անվան օդանավակայանում՝ ինքնաթիռ նստելուց առաջ):

Լուվրի կողոպուտը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին, որի ընթացքում աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանից գողացել են 88 միլիոն եվրոյի պատմական գանձեր։ Գողությանն անմիջականորեն մասնակցել է չորս անձ։

 

Ռազմագերիներ