
Այդ դեպքում Բելգիան կանհետանա․ Մեդվեդևն արձագանքել է այդ երկրի ափերի մոտ «Պոսեյդոն» ստորջրյա սարքը փորձարկելու առաջարկին
Բելգիան կանհետանա․այսպես է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել X սոցցանցի օգտատիրոջ առաջարկին՝ Բելգիան որպես «Պոսեյդոն» ստորջրյա հեռակառավարվող սարքի փորձարկման վայր օգտագործելու վերաբերյալ․ գրում է РИА Новости-ն։
«Կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ են ավելի շատ փորձարկումներ… Բելգիան որպես փորձարկման վայր օգտագործելով»,- գրել էր օգտատերը «Պոսեյդոն»-ի մասին Մեդվեդևի գրառման տակ։
«Այդ դեպքում Բելգիան կանհետանա»,- պատասխանել է Մեդվեդևը։
Ռուսաստանը երեքշաբթի փորձարկել է «Պոսեյդոն» ստորջրյա սարքը։ Մեդվեդևը հայտարարել է, որ «Պոսեյդոնը» կարելի է որպես «դատաստանի օրվա զենք» դիտարկել։


