
Ո՞վ է Նիդեռլանդների հաջորդ հավանական վարչապետը
Չորեքշաբթի Նիդեռլանդների խորհրդարանական ընտրություններում լավ արդյունքներ գրանցելուց հետո կենտրոնամետ լիբերալ «D66» կուսակցության ղեկավար Ռոբ Ջեթենը հնարավոր է դառնա երկրի ամենաերիտասարդ վարչապետը․ գրում է Euronews-ը։
Քվեարկության 98%-ի հաշվարկից հետո կանխատեսվում է, որ 38-ամյա Ջեթենի կուսակցությունը երկրի խորհրդարանի 150 տեղից կունենա 26 տեղ, ինչը 11-ով ավելի է նախորդ ընտրությունների համեմատ։
 Հինգշաբթի առավոտվա դրությամբ «D66»-ը գրեթե հավասար պայքար էր մղում Գիրտ Վայլդերսի ծայրահեղ աջ «Ազատության կուսակցության» (PVV) հետ, որը նույնպես, կանխատեսումների համաձայն, կստանա 26 տեղ։
 Չնայած Ջեթենը համարվում է վարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն, Վայլդերսն ասել է, որ իր կուսակցությունը «կանի ամեն ինչ», որպեսզի «D66»-ը չկարողանա առաջատար դիրք գրավել կոալիցիոն բանակցություններում։


