
«Սրբազան պայքարի» գործով անցնող Աղվան Արշակյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց
«Սրբազան պայքարի» գործով անցնող Աղվան Արշակյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց։ Այս մասին հայտնեց նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Գիտեք բոլորդ, որ Աղվան Արշակյանն առողջական խնդիրներ ունի։ Խափանման միջոցը փոխվեց, որ նա կարողանա ՄՌՏ հետազոտություն և ֆիզիոթերապիա անցնի։ Դատարանը բավարարեց միջնորդությունը»,- նշեց Հարությունյանը։


