25 Դեկ
2024
1.5° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հովհարային անջատումներն ու դիզվառելիքի պակասը խնդիրներ են հարուցել նաև ոռոգման համակարգում

Հովհարային անջատումներն ու դիզվառելիքի պակասը խնդիրներ են հարուցել նաև ոռոգման համակարգում

Արցախի գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը տեղեկացրել
է, որ էլեկտրաէներգիայի սղության պատճառով իրականացվող հովհարային անջատումներն ու
դիզվառելիքի պակասը խնդիրներ են հարուցել նաև ոռոգման համակարգում։

«Այս պայմաններում, երբ չունենք դիզվառելիք, որպեսզի հովհարային
անջատումների ժամանակ կարողանանք օգտագործել դիզելային գեներատորները, շատ լուրջ խնդիրների
առաջ ենք կանգնում ոռոգման ուղղությամբ»,-ասել է նախարարը:

Ինչպես տեղեկացնում է «Արցախպրեսը», Հայրիյանը նշել է, որ
ոռոգումը, մեծամասամբ՝ 75 տոկոսով, կատարվում է  մեխանիկական եղանակով՝ 
արտեզյանների կամ պոմպերի միջոցով:  Հոսանքի բացակայություն ազդել է նաև նաև այս
ուղղության վրա»։