31 Հոկ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարզպետները նախարարի մոտ են եղել․ ի՞նչ է հանձնարարել Խուդաթյանը

Մարզպետները նախարարի մոտ են եղել․ ի՞նչ է հանձնարարել Խուդաթյանը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել․ տեղեկացնում է ՏԿԵ նախարարության լրատվական ծառայությունը:

«Քննարկվել են աշխատանքային 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքման, ինչպես նաև՝ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի, հրատապ աշխատանքների հետ կապված հարցեր։

Նախարարը հանձնարարել է ակտիվացնել հավաքումների գործընթացը՝ տարեվերջին բարձր կատարողականներ ապահովելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ռազմագերիներ