
Ադրբեջանի պղծարար ձեռքը հասավ նաև Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցուն
Ադրբեջանական թելեգրամյան որոշ ալիքներ լուսանկարներ են տարածել օկուպացված Արցախի Մարտունի քաղաքից․ ահազանգում է Monument watch-ը։
«Լուսանկարներից երևում է, որ քաղաքի կենտրոնում գտնվող սուրբ Ներսես Մեծ եկեղեցին վերջին երկու տարում կրել է վնասներ՝ ջարդված են պատուհանները, կան կրակահերթի հետքեր:
Եկեղեցին և նրա շրջակայքը ադրբեջանական ուժերը միտումնավոր թիրախավորել էին դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Մարտունի քաղաքն անխնա ռմբակոծվում էր: Դեռ այն ժամանակ արկերն ընկել և պայթել էին եկեղեցու անմիջական հարևանությամբ, ինչի վկայությունը եկեղեցու հարավային ճակատի հետքերն են»,- գրում է աղբյուրը։


