Շառլ Միշելը, հավանություն տալով Աղդամով անցնող ճանապարհն օգտագործելու Ադրբեջանի առաջարկին, օրինականացնում է Արցախի շրջափակումը. Ռուբեն Վարդանյան
Միջնորդները նպաստում են նոր խնդիրների առաջացմանը. թվիթերյան իր
միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նրա խոսքով, ԵՄ-ի կողմից ադրբեջանական տերմինաբանության ընդունումը
կարող է Ալիևի ռեժիմի համար որպես արդարացում ծառայել արցախցիեների դեմ լրացուցիչ հանցագորգծություններ
իրականացնելու համար:
Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելը, հավանություն
տալով Աղդամով անցնող ճանապարհն օգտագործելու Ադրբեջանի առաջարկին, օրինականացնում
է Արցախի շրջափակումը։
«Եվս մեկ լուրջ խնդիր է առաջանում, երբ ժողովրդավարական արժեքների
կողմնակից ԵՄ-ն իր նախաձեռնություններում աջակցում է ավտոկրատ Ադրբեջանին՝ դրանով իսկ
ակամայից հավանություն տալով էթնիկ զտումների և արցախահայության՝ իրենց նախնիների հողերից
բռնի տեղահանման քաղաքականությանը»- գրել է նա։