
Հայաստանն ու Հնդկաստանը շուտով կավարտեն «Su-30MKI» կործանիչների ձեռքբերման բանակցությունները․ Indian Defence News
Հայաստան-Հնդկաստան բանակցությունները, կապված «Su-30MKI» բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերման հետ, մոտենում են ավարտին․ հայտնում է Indian Defence News-ը։
Լրատվամիջոցը նշում է, որ գործարքը գնահատվում է 2.5-3 մլրդ դոլար, և նախատեսվում է, որ Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի 8-12 ինքնաթիռ: Սահմանված ժամանակացույցով՝ 2027-ին սկսված մատակարարումները կավարտվեն 2029-ին:
«Այս ձեռքբերումը կարելի է համարել Հայաստանի ռազմավարական պատասխանն Ադրբեջանի ձեռք բերած «JF-17C Block III» կործանիչներին: «Su-30MKI» կործանիչներն էլ ավելի կուժեղացնեն Հայաստանի ՀՕՊ համակարգն ու տարածաշրջանում կապահովեն ռազմատեխնիկական հավասարակշռություն»,- գրում է աղբյուրը։


