
Մեծ Բրիտանիայի թագավորի եղբայրը զրկվել է արքայազնի տիտղոսից
Մեծ Բրիտանիայի միապետ Չարլզի III-ի եղբայրը՝ արքայազն Էնդրյուն, կզրկվի «Արքայազն» տիտղոսից և ստիպված կլինի լքել Վինձորի թագավորական պալատը. հայտնում է BBC-ն:
«Նորին Մեծությունը այսօր սկսեց արքայազն Էնդրյուին իր պաշտոնական տիտղոսից և կոչումից զրկելու պաշտոնական գործընթացը», – նշված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ արքայազն Էնդրյուին պաշտոնապես ծանուցում է ուղարկվել Թագավորական օթյակի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու մասին և որ նա կտեղափոխվի այլ՝ մասնավոր բնակարան»։
Sky News-ի տվյալների համաձայն՝ միապետի եղբայրին այսուհետ կկոչեն Էնդրյու Մաունթբաթեն Վինձոր։ BBC-ն հաղորդում է, որ նա կտեղափոխվի Նորֆոլկի Սանդրինգհեմի թագավորական կալվածք. նրա բնակության ծախսերը կհոգա թագավորը։
Ավելի վաղ արքայազն Էնդրյուն հայտարարել էր, որ հրաժարվում է իր կոչումներից Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի շուրջ շարունակական ճնշումներից հետո:


