31 Հոկ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները տեղափոխվում են ռազմաբազաներ՝ անվտանգության նկատառումներով․ The Atlantic

Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները տեղափոխվում են ռազմաբազաներ՝ անվտանգության նկատառումներով․ The Atlantic

Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներն անվտանգության նկատառումներով սկսել են տեղափոխվել ռազմաբազաներ՝ պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունից հետո․ գրում է The Atlantic-ը։

«Մինչ պաշտոնյաների մեծ մասն ապրում է մասնավոր տներում, կան դեպքեր, երբ բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես ազգային անվտանգության ոլորտի, վարձակալում են բնակարաններ ռազմական բազաներում՝ անվտանգության կամ հարմարավետության նկատառումներով», – նշվում է հոդվածում։

Նշվում է, որ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը լքել է իր Վաշինգտոնի բնակարանը և տեղափոխվել ԱՄՆ առափնյա պահպանության հրամանատարի համար նախատեսված տուն՝ լրատվամիջոցների կողմից նրա հասցեի հրապարակումից հետո։

Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ ռազմական բազա են տեղափոխվել նաև Պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոն և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

Ռազմագերիներ