31 Հոկ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ Բրիտանիայի թագավորը զրկել է եղբորը թագավորական տիտղոսներից   

Մեծ Բրիտանիայի թագավորը զրկել է եղբորը թագավորական տիտղոսներից  

Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբայր՝ արքայազն Էնդրյուն, զրկվել է իր բոլոր տիտղոսներից․ գրում է BBC News-ը՝ Բուքինգհեմյան պալատին հղումով։

«Այժմ ոչ թե արքայազն Էնդրյու, այլ  Էնդրյու Մաունթբեթեն-Վինձոր», – ասվում է հայտարարության մեջ։

Էնդրյուին բոլոր տիտղոսներից, կոչումներից և պատվավոր պարգևներից զրկելու գործընթացը նախաձեռնել է Չարլզ III թագավորը։

Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ Էնդրյուն ստիպված կլինի լքել Վինձորի Royal Lodge առանձնատունը։ Նա կտեղափոխվի Նորֆոլկի Սանդրինգհեմի կալվածքի մասնավոր տուն, որը կֆինանսավորի թագավորը։

Էնդրյուի դուստրերը՝ արքայադուստր Եվգենիան և արքայադուստր Բեատրիսը, կպահպանեն իրենց տիտղոսները։

Եղբորը թագավորական տիտղոսներից զրկելու պատճառն արքայազն Էնդրյուի և անչափահասների սեռական շահագործման համար մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի ընկերական կապերն էին։ 

Ռազմագերիներ