
Արցախցի երիտասարդները բետոնե պատնեշներ են տեղադրել Ասկերան-Ակնա ճանապարհին
Այսօր Ասկերանից մի խումբ երիտասարդներ քայլերթով շարժվել են դեպի
Ակնա (Աղդամ) տանող ճանապարհ և այդտեղ բետոնե պատնեշներ տեղադրել:
Մասնակիցները նշել են, որ ակցիան կազմակերպվել
է ի պատասխան ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության։
Եվրոպացի պաշտոնյան Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո
կարևորել էր «Աղդամից հումանիտար մատակարարումների» Ադրբեջանի առաջարկը։
ABC Media-ի հետ զրույցում երիտասարդները նշեցին, որ և՛ հաղորդակցվել,
և՛ հումանիտար օգնություն ստանալ ցանկանում են միայն Հայաստանի հետ կապող ճանապարհով։