
ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածներ հասցնել Վենեսուելայի ռազմական օբյեկտներին․ The Wall Street Journal
ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածներ հասցնել Վենեսուելայի ռազմական օբյեկտներին. գրում է The Wall Street Journal-ը։
Հոդվածում նշվում է, որ Սպիտակ տունն արդեն իսկ բացահայտել է թմրանյութերի մաքսանենգության համար ենթադրաբար օգտագործվող թիրախները։ Դրանց թվում են նավահանգիստները, ծովային օբյեկտները և օդանավակայանները։
Լրագրողները ցամաքային թիրախների վրա հնարավոր հարձակումներն անվանում են «նշանակալի սրացում»։
Նախկինում ԱՄՆ-ն հարվածներ էր հասցնում միայն թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ենթադրաբար ներգրավված նավերին։


