31 Հոկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Բուրեվեստնիկ»-ը և «Պոսեյդոն»-ը չպետք է անակնկալ լինեին ոչ մեկի համար․ Շոյգու

«Բուրեվեստնիկ»-ը և «Պոսեյդոն»-ը չպետք է անակնկալ լինեին ոչ մեկի համար․ Շոյգու

«Բուրեվեստնիկ» և «Պոսեյդոն» նոր համակարգերը չպետք է անակնկալ լինեին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դրանց մասին հայտարարել էր դեռևս 2018 թվականին․ ինչպես գրում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Երբ ասում են, թե մեր նոր զենքերը՝ «Բուրեվեստնիկ»-ը և «Պոսեյդոն»-ը, անակնկալ էին, ապա կարող եմ մի բան ասել. դրանում անակնկալ չկա։ Վլադիմիր Վլադիմիրովիչը դա ասել է 2018 թվականին Դաշնային ժողովին ուղղված իր ելույթի ժամանակ»,- ասել է Շոյգուն «Ռուսաստանի և ԱՊՀ ժողովուրդներ» միջազգային փառատոնի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում։

«Այլ հարց է, որ գուցե ոմանք այն ժամանակ չէին հավատում դրան։ Հիմա նրանք ստիպված կլինեն հավատալ»,- հավելել է նա։

Ռազմագերիներ