31 Հոկ
2025
5° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Հայաքվեն» Հովհաննավանքում ծես կազմակերպելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

«Հայաքվեն» Հովհաննավանքում ծես կազմակերպելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

«Հայաքվե» նախաձեռնությունը Հովհաննավանքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ծես կազմակերպելու վերաբերյալ հանցագործության հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։

«Մենք հանձնեցինք հաղորդումը հանցագործության մասին, դատախազությունը ընդունեց: Հիմա սկսվում է ամենադժվարը՝ հետամուտ լինել, որ այդ ամեն ինչի հիման վրա գործ հարուցվի»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ իրավապահ համակարգը իր ֆունկցիան կատարի, պաշտպանի բոլոր քաղաքացիների իրավունքները չտրվի քաղաքական կոնյուկտուրիային այլապես  քաղաքացիները կգան եզրակացության, որ  երկրում օրենք չի գործում։

Ռազմագերիներ