26 Դեկ
2024
-0.9° c ԵՐԵՎԱՆ
-2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարդկության դեմ հանցագործություն է, որը վտանգում է հարյուր հազարավոր կյանքեր․ ԵԽ պատգամավոր

Մարդկության դեմ հանցագործություն է, որը վտանգում է հարյուր հազարավոր կյանքեր․ ԵԽ պատգամավոր

Չենք կարող լռել մարդկության
դեմ հանցագործություն հանդիսացող այս վայրագությունների ֆոնին․
թվիթերյան իր գրառման մեջ ասել է ԵԽ պատգամավոր Ֆաբիո Մասսիմոն։

«Ավելի քան 7 ամիս առաջ ադրբեջանցի կեղծ էկոակտիվիստները սկսեցին
փակել Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհը: Այս ատելությամբ լցված վարքագիծը
սննդի բացակայության և առողջապահական ծառայությունների հասանելիության խոչընդոտման
պատճառով վտանգի տակ է դնում հարյուր հազարավոր մարդկանց կյանքը: Պահանջում ենք Ադրբեջանի
կառավարությունից անհապաղ դադարեցնել շրջափակումը և թույլատրել առաջին անհրաժեշտության
ապրանքների տարանցումը»,-գրել է նա: