26 Դեկ
2024
-0.9° c ԵՐԵՎԱՆ
-2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոսովոյի օրինակով ճանաչե՛ք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ Թագուհի Թովմասյանը՝ ԱՄՆ դեսպատան դիմաց

Կոսովոյի օրինակով ճանաչե՛ք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ Թագուհի Թովմասյանը՝ ԱՄՆ դեսպատան դիմաց

Արցախի կյանքի ճանապարհի բացման պահանջով ակցիա իրականացնող քաղաքացիները
Ֆրանսիայի դեսպանատնից երթով հասել են ԱՄՆ դեսպանատուն։

Ակցիայի մասնակիցների պահանջը նույնն է՝ Արցախում ադրբեջանական
ապօրինի շրջափակման մեջ հայտնված 120 հազար հայ մարդու փրկել սովամահ լինելու, ցեղասպանվելու
վտանգից։

ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի
խոսքով՝ ակցիայի մասնակիցները չեն եկել դեսպանատուն որևէ նորություն ասելու։ «Գոնե
ես մի քանի հարյուր նամակով արդեն տեղեկացրել եմ ՝ թե ինչ է կատարվում Արցախում, և
խաղաղության գործընթացի անվան տակ», – ասաց Թովմասյանը։

Հիշեցնենք, որ հաջակցություն Արցախի ակցիան արդեն երկրորդ օրն է
իրականացվում, և այսօր այն մեկնարկել է Ֆրանսիայի դեսպանատնից։ Երեկ ցուցարարներն այցելել
էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ և ՌԴ դեսպանատուն։