
Հայկ Բաբայանը նշանակվել է ոստիկանության գվարդիայի հրամանատար
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար. տեղեկացնում է ՆԳՆ լրատվական ծառայությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Հայկ Բաբայանն ազատվել էր ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:

