
Հայաստան է այցելելու Դոնալդ Թրամփի որդին
«Փաստ»-ի տեղեկություններով` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, Հայաստան է ժամանելու նոյեմբերի 12-ին։
«Այցի նպատակները ներառում են բիզնես հետաքրքրություններ, իշխանությունների տարբեր շրջանակների հետ հանդիպումներ։
Առայժմ հայտնի չէ՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ։ Հավանական է համարվում, որ այցը կազմակերպել է ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանը, որպեսզի «շեֆին» ապացուցի իր գործունեության արդյունավետությունը»,- գրում է թերթը։


