
Գլխավոր դատախազը պարգևատրել է մշակութային գործիչների
ՀՀ Վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանին և կոմպոզիտոր Էլեն Յոլչյանին Հայաստանի գլխավոր դատախազը պարգևատրել է շնորհակալագրերով` Գոշի «Գիրք դատաստանի»-ին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակում «Դատաստան» ստեղծագործությունը համապատասխանաբար կատարելու և հեղինակելու համար․ տեղեկացնում են դատախազությունից։
«Դատախազության և Մատենադարանի համագործակցությամբ կազմակերպված Միջազգային գիտաժողովի շրջանակում Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանությունից (Լիբանան) Մատենադարան է բերվել Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի»-ի հնագույն օրինակը. այս բացառիկ ցուցադրության վերջին օրն է այսօր»,- ասված է հաղորդագրությունում:

