05 Նոյ
2025
7° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արման Բաբաջանյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին ՀՅԴ-ից ներողություն չխնդրելու համար

Արման Բաբաջանյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին ՀՅԴ-ից ներողություն չխնդրելու համար

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռները չկատարելու համար․ տեղեկացնում են ՀՅԴ-ից։

«Նա դատարանում պարտվել էր Հայ Յեղափոխական Դաշնակցությանը՝ կուսակցությանը «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ» անվանելու համար։ Բաբաջանյանը երեք տարի շարունակ հրաժարվել է կատարել դատարանի որոշումը՝ հերքել զրպարտությունը և ներողություն խնդրել։

Այժմ նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 507-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը չկատարելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ»,- ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ