Ֆրանսիա՛, Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ են պետք, գործողություններ են պետք, ոչ թե հորդորներ․ Լարիսա Ալավերդյան
Երևանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝
Ադրբեջանի կողմից ապօրինի շրջափակված Լաչինի միջանցքը բացելու պահանջով։
Ակցիայի մասնակիցները միջազգային դերակատարներից,
այդ թվում ՝ Ֆրանսիայից, պահանջում են Արցախում բնակվող 120 հազար հայերին փրկել ցեղասպանության
ենթարկվելու վտանգից։
ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ Ֆրանսիան պետք է կարողանա
ապացուցել, որ ոչ թե հորդորներով, այլ գործողություններով կբացի Լաչինի միջանցքը։
«Ֆրանսիա՛, Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ են պետք, միայն այդպես
կկանխեք Բաքվի հանցանքները»,-ասաց Ալավերդյանը։
Հիշեցնենք, որ երեկ ակցիայի մասնակիցները բողոքի
ակցիա էին իրականացնում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի, ապա ՝ ՌԴ դեսպանատան դիմաց։
Հավելենք նաև, որ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր ֆեյսբուքյան
գրառում է արել ՝ տեղեկացնելով երևանյան ակցիաների շարունակության մասին։ Նա կոչ էր
արել միանալ ցուցարարներին և տեր կանգնել Արցախին։