05 Նոյ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հեղափոխական երկու օրակարգ ենք առաջ քաշել․ Նարեկ Կարապետյան

Հեղափոխական երկու օրակարգ ենք առաջ քաշել․ Նարեկ Կարապետյան

Անցնող շաբաթ երկու օրակարգ ենք առաջ քաշել, որ ես համարում եմ հեղափոխական։ Facebook-ի իր էջում հրապարակած տեսանյութում ասում է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա մանրամասնում է, որ առաջինը վերաբերում է «գործարաննե՞ր, թե՞ դպրոց», երկրորդը՝ «էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնե՞լ, թե՞ թողնել նույնը» թեմային։

«Մեր առաջարկը եղել է, որ երկրում կառուցվեն գործարաններ, հետո` դպրոցներ։ 20 տարի առաջ մենք Լոռվա մարզում կառուցեցինք դպրոց, հետո ճանապարհները վերանորոգեցինք, սակայն անգամ գյուղի տների բոլոր փոփոխություններից հետո մարդիկ նորից շարունակում էին հեռանալ։ Պատճառը մեկն է՝ մարդը եթե չունի աշխատանք, նա չի մնալու»,- նշում է Կարապետյանը։

Ռազմագերիներ