06 Նոյ
2025
13° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մերի Միսակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների բրոնզե մեդալակիր

Մերի Միսակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների բրոնզե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են պայքարը Ալբանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում․ գրում է ArmSport-ը։

Այսօր երիտասարդների մրցաշարում պայքարի մեջ են մտել իգական սեռի ներկայացուցիչները՝ 69 կգ քաշային կարգում։

Հայաստանից Մերի Միսակյանը պոկում վարժությունում բարձրացրել է 88 ու 92 կգ: Այս ձևում նա 4-րդն է: Հրում վարժությունում Միսակյանը գլխավերևում պահել է 114 ու 118 կգ: Այս վարժությունում Միսակյանը դարձել է արծաթե մեդալակիր:

Երկամարտում 210 կգ արդյունքով Մերի Միսակյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում զբաղեցրեց 3-րդ տեղը՝ դառնալով բրոնզե մեդալակիր։

 

Ռազմագերիներ