
Թրամփը հայտարարել է, որ այս պահին չի դիտարկում «Տոմահավկ» հրթիռների փոխանցումն Ուկրաինային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի դիտարկում «Տոմահավկ» հրթիռներ Ուկրաինային փոխանցելու հարցը։ Նա այս մեկնաբանությունն արել է ամերիկյան լրատվամիջոցներին․ գրում է The Independent-ը:
«Ո՛չ, իրականում ո՛չ», – հարցին պատասխանել է ամերիկացի առաջնորդը՝ պարզաբանելով, որ կարող է փոխել իր դիրքորոշումը, բայց «այս պահին դա չի անում»։
CNN-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Պենտագոնը հավանություն է տվել «Տոմահավկ» հրթիռների մատակարարմանն Ուկրաինա։


