05 Նոյ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել ծանր զենքը

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել ծանր զենքը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստակամություն է հայտնել Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շրջանակում վայր դնել ծանր զենքը, Միացյալ Նահանգները համաձայնել է ընդունել զինաթափման նմանատիպ ձևաչափը․ հաղորդում է արաբական Asharq Al-Awsat  հրատարակությունը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններում ամերիկացի միջնորդ Բիշար Բահբահին։

Բահբահի խոսքով՝ Իսրայելը «դիտավորյալ հետաձգում է հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումը», սակայն ԱՄՆ-ն «թույլ չի տա, որ համաձայնագիրը խափանվի, որքան էլ Իսրայելը փորձի համոզել»։

Բահբահը գլխավորել է արաբական ծագում ունեցող ամերիկացիների խումբը, որոնք աջակցել են Դոնալդ Թրամփին 2024 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ։ CNN-ի աղբյուրների համաձայն՝ նա նախկինում ոչ պաշտոնական կապի ալիք էր հաստատել ՀԱՄԱՍ-ի հետ, ինչը թույլ էր տվել ԱՄՆ-ին ապահովել ամերիկյան քաղաքացիություն ունեցող իսրայելցի զինվոր Իդան Ալեքսանդրի ազատ արձակումը Գազայի հատվածից։ Ամերիկյան կողմի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները հետագայում շարունակվել են Կատարի մայրաքաղաք Դոհայում։

Ռազմագերիներ