
3-ամյա Տիգրանի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ․ ՔԿ
Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Երեխայի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ․ հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը): Վերջինս ձերբակալվել է:
Ավելի վաղ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ 3-ամյա Տիգրանին խեղդամահ անելու ճանապարհով սպանել է հայրը։


