Վիտալի Բալասանյանն ազատ կարձակվի
Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է
Արցախի անվտանգության նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին կալանավորելու
միջնորդությունը։
Տեղեկությունը ABC Media-ի հետ զրույցում հաստատեց Բալասանյանի
պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը։
«Վերաքննիչ դատարանում ունենք նաև ձերբակալման բողոք։ Թեպետ միջնորդությունը
մերժվել է, բայց մենք ձերբակալման իրավաչափության վերաբերյալ մեր դիրքորոշումն ենք
արտահայտելու վերաքննիչ դատարանում»,- ասաց փաստաբանը։